Հայաստանի կենտրնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` մայիսի 18-ի նիստում, ի թիվս այլ հարցերի քննարկել է նաեւ թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու հարցը:

Հիշեցնենք, որ գոհար Վեզիրյանը նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը չի ներկայացրել ԿԸՀ, որի պատճառով կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության:

Այսօրվա նիստում ԿԸՀ-ն մեկ օր ժամանակ է տվել Գոհար Վեզիրյանին` նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնելու համար:

Գոհար Վեզիրյանը ԿԸՀ նիստում հայտնել է, որ ուղարկել է հայտարարագրերը էլեկտրոնային եղանակով, սահմանված ժամկետոմ: Նա անգամ համակարգչով ցույց է տվել հայտարարագրերի ուղարկման փաստը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը մայիսի 10-ին հայտարարել էր, որ Ընտրական օրենսգիրքը խախտելու համար ԿԸՀ-ն կդիմի առաջին ատյանի դատարան` Գոհար Վեզիրյանին եւ Անուշավան Նիկողոսյանին (թիվ 32 ընտրատարածք) վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, տուգանքը կարող է կազմել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի կամ երկուհարյուրապատիկի չափով: