Դեկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում բնակելի տներից մեկում բռնկված հրդեհից վեց մարդ է մահացել, մահացածներից երկուսը երեխաներ են:

Ինչպես հայտնում է «Վեստին», հրդեհը բռնկվել է 5 հարկանի շենքի կոմունալ բնակարանում, առավոտյան ժամը 4-ին: Բոցն արագ տարածվել է 4-ից 5-րդ հարկ, ապա եւ տանիք: Ընդհանուր հաշվով այրվել է 100 քառ.մ տարածք: «Մայակ» ռադիոկայանի տվյալներով, եւս 7 մարդ տուժել եւ հոսպիտալացվել են, նրանց մեծ մասի մոտ ածխաթթու գազից թունավորում է ախտորոշվել:

Ներկայումս կրակը տեղայնացվել է, հրդեհին տրվել էր բարդության ամենաբարձր աստիճան: Կրակի դեմ պայքարելու համար դեպքի վայր էին ժամանել 19 հրշեջ հաշվարկ: