Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ Ալեքսանդրիայի նահանգի նորանշանակ նահանգապետ Այման Մուհամմադ Իբրահիմ Ատիյայի հետ: Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ 

Դեսպան Սարգսյանը շնորհավորել է Այման Ատիյային և մաղթել արդյունավետ և արգասաբեր գործունեություն: 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները: 

Անդրադարձ է կատարվել նաև Ալեքսանդրիայի նահանգի հետ իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը: