Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ վերջին մի քանի օրում խոցել է ամերիկյան MQ-1 տեսակի չորրորդ անօդաչու սարքը, հաղորդում է Mehr-ը։
Իրանցի զինվորականների տվյալներով՝ սարքը որսվել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի վրա՝ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի օգնությամբ, որը ինտեգրված է երկրի միասնական ՀՕՊ ցանցին։
Այլ մանրամասներ, դրանց թվում՝ անօդաչուի առաջադրանքի և դրա ենթադրյալ ծագման մասին, առայժմ չեն հաղորդվում։
ԻՀՊԿ-ում նշել են, որ սա արդեն վերջին օրերին իրանական ուժերի ոչնչացրած չորրորդ MQ-1-ն է։ Իրանական կողմի պնդմամբ՝ ամերիկյան օդային թիրախների դեմ գործողությունները շարունակվում են ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի շրջանում։





























