Մոսկվայում դեկտեմբերի 15-ի գիշերը հերթական աղմկոտ սպանությունն է կատարվել:

ՌԴ մայրաքաղաքի արեւելյան վարչական շրջանում սեփական տան բակում գնդակահարվել է «Նիկա-մեխ» ընկերության գլխավոր տնօրենը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Մոսկվայի իրավապահներին, գործարարը սպանվել է 1։45-ի սահմաններում, հրազենից։ Երեք գնդակ դիպել են ձեռնարկատիրոջ փորին, որից հետո մարդասպանը ստուգողական կրակոց է արձակել գլխին:

ՌԻԱ-Նովոստիի տվյալներով, հարձակվողները եղել են երեք հոգի, եւ փախել են դեպքի վայրից Volkswagen մեքենայով:

Ոստիկանությունը հատուկ գործողություն է ձեռնարկում հանցագործներին ձերբակալելու համար: