ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ բանակի բազայի ստեղծման ծրագրերում զգալի առաջընթացի մասին։ Ըստ նրա՝ եթե նախագիծն իրականացվի, դրա տեղակայման վայրը կհայտարարվի «շատ շուտով»։

«Հիանալի լուրեր։ Իմ բարեկամ՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու համարձակ առաջնորդության շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել Լեհաստանում ԱՄՆ բանակի բազայի ստեղծման ուղղությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ամերիկայի նախագահը բազայի հնարավոր ստեղծումն անվանել է «պատմական քայլ» ամերիկա-լեհական դաշինքի համար։

Միևնույն ժամանակ, Թրամփը նախագծի բնույթի, դրա իրականացման ժամկետների կամ բազայի ենթադրյալ տեղակայման վայրի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։