Հունվար–օգոստոս ամիսներին Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով տեղափոխված նավթի ծավալը նվազել է 8,7%-ով և կազմել 16 միլիոն 746 հազար տոննա։

Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանից տեղափոխված նավթի 76,6%-ը մատակարարվել է նշված նավթամուղով։

Հաշվետու ժամանակահատվածում նշված խողովակաշարով տեղափոխված նավթի 81,9%-ը (13 միլիոն 717,4 հազար տոննա) կազմել է Ադրբեջանում արդյունահանված նավթը, իսկ 18,1%-ը՝ Թուրքմենստանից և Ղազախստանից ստացված նավթը։