Ռուսաստանցիների շրջանում աճում են մտավախությունները, որ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն այս շաբաթավերջին, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կարող է հայտարարել նոր լայնածավալ մոբիլիզացիայի մասին՝ Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար։ Դրա մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ այդ մտավախությունները կիսում են անգամ Կրեմլի աշխատակիցներն ու զինկոմիսարիատների աշխատողները։
Ինչպես վկայում են Bloomberg-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, վերջին ամիսներին նրանք ձգտում են հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում և ակտիվները դուրս բերել արտերկիր՝ միաժամանակ ընկերներին ու հարազատներին կոչ անելով լքել Ռուսաստանը։





























