ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գործունեությունը պարբերաբար լուսաբանող լրագրողական խմբի մեջ մտնող և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի միջոցառումները լուսաբանելու համար Նյու Յորք ժամանած ռուսաստանցի լրագրողները ստացել են ամերիկյան վիզաներ՝ տեղաշարժի սահմանափակումով, հաղորդում է ТАСС-ը։
Գործակալության տվյալներով՝ ռուսական մամուլի ներկայացուցիչների վիզաներում նշված է, որ նրանք կարող են գտնվել Նյու Յորքի կենտրոնից, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը, ոչ ավելի, քան 25 մղոն՝ մոտ 40 կմ հեռավորության վրա։
Ինչպես նշում է ТАСС-ը, նման սահմանափակումներ ռուսաստանցի լրագրողների նկատմամբ կիրառվում են ոչ առաջին անգամ։ Գործակալության տվյալներով՝ նման նշումը նրանց վիզաներում սկսել է հայտնվել 2023 թվականից։
Սահմանափակումը փաստացի հնարավորություն չի տալիս լրագրողներին դուրս գալ սահմանված գոտուց, մասնավորապես՝ այցելել Վաշինգտոն հարցազրույցներ և այլ աշխատանքային միջոցառումներ անցկացնելու համար։
Լավրովը պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից սեպտեմբերի 26-ին։ Բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նախատեսում է նաև ավելի քան 30 երկկողմ հանդիպում անցկացնել։



























