Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է 1 մլն 815 հազար մարդ։ Այս մասին Սեպտեմբերի 24-ին Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության փոխնախարար Սամվել Խարազյանը։ Նա տեղեկացրեց, որ այդ թվի շուրջ 50%-ը կամ մոտ 850 հազար քաղաքացի արդեն իսկ օգտվել է ապահովագրական համակարգի ծառայություններից։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նկատեց, որ հունվարի 1-ից ի վեր մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա միջոցների համախառն ծավալը կազմում է 150 մլրդ դրամ։ Խարազյանն էլ հավելեց, որ տարեվերջին համակարգի շրջանակում փոխհատուցման ենթակա գումարը կհասնի շուրջ 200 մլրդ դրամի։




























