Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը հանդիպել է Պակիստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարի, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրով գործադրվող ջանքերի շրջանակւմ։ Հանդիպման մասին հաղորդում է Arab News-ը։

Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են երեք երկրների գլխավոր շտաբների պետերի հրատապ հանդիպման կազմակերպումը՝ հութիների դեմ դիմակայությունում Սաուդյան Արաբիային աջակցելու ուղիները դիտարկելու համար՝ Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում, որտեղ նշվում է, որ մեկ կողմի դեմ ագրեսիան հարձակում է բոլոր կողմերի դեմ։

Նախարարները նաև ընդգծել են ծովային նավագնացության անվտանգության և ազատության ապահովման անհրաժեշտությունը և վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աշխատելու տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ, աջակցելու լարվածության նվազեցման ջանքերին և շարունակվող ճգնաժամերի խաղաղ լուծումներ գտնելուն։