Ֆինլանդիայի և Շվեդիայի կործանիչներն առաջին անգամ համատեղ որսացել են ՌԴ ինքնաթիռները։ Դրա մասին հայտնել են Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը։ Նրանց տվյալներով՝ սեպտեմբերի 24-ին Ֆիննական ծոցի վրա Ֆինլանդիայի և Շվեդիայի կործանիչները օդ են բարձրացվել՝ միջազգային օդային տարածքում ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները «որսալու և նույնականացնելու» համար։ Դա եղել է «առաջին համատեղ օպերատիվ առաքելությունը», նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է DW-ը։

Գործողությանը մասնակցել են ֆիննական F/A-18 Hornet-ները և շվեդական JAS 39 Gripen-ները։ Նրանք հայտնաբերել են ռուսական ավիախումբ՝ Տու-134, ՄիԳ-31 և Սու-30 կազմով։ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը հրապարակել են երկնքում իրականացված գործողության լուսանկարները։