ԵՄ անդամ պետությունները համաձայնեցրել են Ուկրաինային Եվրոպական խաղաղության հիմնադրամից 6,6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանները։ Դրա մասին գրել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալլասը։
«Դա լավ լուր է Ուկրաինայի համար և վատ լուր՝ Ռուսաստանի համար»։
900 միլիոն եվրոն նախատեսված է Ուկրաինային ռազմական օգնության ԵՄ առաքելության համար։ 1 միլիարդ եվրոն կուղղվի սարքավորումների նոր համատեղ գնումների ֆինանսավորմանը։
4,7 միլիարդ եվրոն կուղղվի անդամ պետություններին ծախսերի փոխհատուցմանը, ընդ որում նրանցից մի քանիսն արդեն հայտարարել են, որ իրենց բաժինը կուղղեն Ուկրաինային։ Մոսկվայի հիբրիդային հարձակումներն ուղղված են Եվրոպային վախեցնելուն և նրան Ուկրաինային աջակցության կրճատմանը հարկադրելուն։ Իսկ Եվրոպան անում է ճիշտ հակառակը»,- նշել է նա։





























