Ստամբուլի Էրդիլ քոլեջի 8-րդ դասարանի 14-ամյա աշակերտուհի Կլարա Եթերօղլուն, ով Դարուշաֆաքայի լիցեյում «Թուրքիայում հայ լինել» շարադրությամբ հաղթող էր ճանաչվել, դարձել է թուրքական լրատվամիջոցների հետաքրքրության առարկան։
Կլարա Եթերօղլուն, ով կիսով չափ հայուհի, կիսով չափ՝ թրքուհի, շարադրության մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո հարցազրույց է տվել թուրքական Haberturk-ին։ Հարցազրույցի ժամանակ նա թուրքերի ականջը շոյող արտահայտություններ է արել, որոնք չեն իջնում թերթերի եւ լրատվամիջոցների օրակարգից։
«Որպես հայ Թուրքիայում շատ երջանիկ եմ ապրում։ Պետությունը ամեն տեսակ հարցերում մեզ օգնում է։ Որպես հայեր Թուրքիայում ոչ մի խնդրի չենք հանդիպում, ինչպես, որ պնդում են։ Թուրքիայում Հայկական հարց չկա»,-ըստ Haberturk-ի, ասել է Կլարան։




























