«Մենք շատ կցանկանայինք, որ ՀԱՊԿ անդամ-երկրները ճանաչեին Աբխազիայի անկախությունը, բայց կազմակերպության անդամ-երկրներն ինքնիշխան են եւ իրենք են որոշում այս կամ այն քաղաքական քայլի նպատակահարմարությունը»,- «ՀԱՊԿ. 2009թ. երկրորդ կիսամյակի գործունեության արդյունքներն ու 2010թ. հեռանկարները» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով, ՀԱՊԿ ընդունվելիս երկրները ստորագրում են անվտանգության ոլորտում համագործակցելու մասին, այլ ոչ թե կատարվող իրադարձությունների վերաբերյալ հայացքների նույնականության մասին պայմանագիր: «Այնպես որ, ամեն մի երկիր ինքն է կոմնորոշվում այս կամ այն հարցում՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Ես, օրինակ, կարող եմ ասել, թե ինչու Աբխազիան չի ճանաչվում Միջին Ասիայի երկրների կողմից, բայց չեմ բացի փակագծերը»,- նկատեց Բորդյուժան:
Նշենք, որ այսօր Աբխազիայի անկախությունը ճանաչել է Նաուրու Հանրապետությունը՝ 14 հազար բնակչով:




























