Բենզինի գների աճի պատճառը այլևս Հորմուզի նեղուցը չէ, քանի որ այնտեղից գրեթե ամեն օր ռեկորդային ծավալներով նավթ է արտահանվում։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Պատճառը «նավթավերամշակման գործարաններն» են, որտեղ ռուսական գործարանները պայթեցվում են Ուկրաինայի կողմից, իսկ մերը փակվում են «կապույտ» նահանգներում, ինչպիսին է Կալիֆոռնիան, դեմոկրատների կողմից, — նշել է նա։





























