Փարիզում ուսուցիչները հինգշաբթի օրը նախատեսում են ցույցի դուրս գալ և աջակցել ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

«Ուսուցիչների մի քանի արհմիություններ նախատեսում են վաղը ակցիա անցկացնել Փարիզում և աջակցել ավագ դպրոցականների շարժմանը»,- ասված է նյութում:

Ավելի վաղ Ֆրանսիայի աշակերտական արհմիությունը կոչ էր արել հինգշաբթի օրը նոր ցույցեր անցկացնել երկրում։

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են անկարգություններով և ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներով: Ուսանողական արհմիության տվյալներով՝ դրանց մասնակցել է 450 հազար մարդ, իսկ իշխանությունների տվյալներով՝ 266 հազար։

Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտներն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ բողոքում են ծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտի այլ խնդիրների դեմ։ Որոշ ակցիաներ ուղեկցվում են անկարգություններով։ Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան վեց հազար մարդ, որոնց մեծ մասը չափահաս չեն։