Իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդդիմություն.
«Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով, 80 մլն պետք է խնայեիք COP17-ի վրա»
Իշխանություն.
«Դուք ուզում եք Հայաստանը Կալուգա դառնա, դուք խնդիր ունեք Հայաստանի պետականության հետ»։
Լավագույն ապացույցը, որ իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են»։





























