Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ Հանրապետության նախագահն ու եվրոպացի դիվանագետները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընդլայնվող օրակարգի շուրջ, ամփոփել են անցած տարվա արդյունքները, ինչպես նաեւ խոսել են հետագա անելիքների մասին:



























