ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 11-13–ին գործուղվում է Վարշավա։

Նա կմասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) «Մարդկային չափում-2025» համաժողովի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության խթանումը խորհրդարաններում․ գնահատման մեթոդաբանություն և պատկերացումներ ԵԱՀԿ տարածաշրջանից» խորագրով քննարկմանը։

Գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը: