Ֆրանսիայի իրավապահները երկրի հարավ-արևելքում գտնվող դպրոցում աշխատակիցների վրա կրակոցների գործի շրջանակում ևս մեկ դեռահասի են ձերբակալել, հայտնում է franceinfo հեռուստաալիքը։

Երկուշաբթի օրը Օբան քաղաքի Ժոզեֆ-Լականալի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, վիրավորվել են հաստատության տնօրենն ու ուսուցչուհին։ Կրակոցներ արձակելու մեջ կասկածվող աշակերտը ձերբակալվել է։ Նրա գործով զբաղվում է երկրի ահաբեկչության դեմ պայքարի դատախազությունը։

«Ֆրանսիայի հյուսիսում դեռահաս է ձերբակալվել այն աշակերտի գործով քննության շրջանակում, ով երկուշաբթի օրը կրակ էր բացել Օբան քաղաքի միջնակարգ դպրոցի տնօրենի և ուսուցչուհու վրա»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Նոր ձերբակալվածը կասկածվում է սոցցանցի միջոցով կրակողի հետ կապեր ունենալու մեջ։ Քննությունը պետք է պարզի՝ արդյո՞ք նա գտնվել է բռնություն հրահրող խմբի ազդեցության տակ, թե ոչ։