Starlink-ի Ուկրաինայի ԶՈՒ-ի համար նախատեսված Starshield ռազմական տարբերակի աշխատանքը լիովին վերականգնվել է, «Ուկրինֆորմ» գործակալությանը հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության աղբյուրը։

«Այսօրվա դրությամբ Starshield-ի աշխատանքը շարժման ընթացքում վերականգնվել է և շարունակվում է, դա արձանագրում ենք ստորաբաժանումների հաշվետվություններով»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը հավաստիացրել է, որ այժմ Ուկրաինայի ՊՆ-ն կապի մեջ է գործընկերների հետ՝ սահմանափակումների պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։

Պաշտպանության նախարարությունում «ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրները նույնպես հայտնել են Starshield-ի աշխատանքի վերականգնման մասին։

Starshield-ի հետ կապված խնդիրների մասին ուկրաինացի պաշտոնյաներն ու զինվորականները սկսել էին հաղորդել հոկտեմբերի 14-ի առավոտվանից։

Starshield-ի աշխատանքի սահմանափակման մասին հայտնի էր դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հարաբերություններում ճգնաժամի ֆոնին։ Վաշինգտոնում պաշտոնապես չեն հաստատել, որ որևէ սահմանափակում են մտցրել․ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն իր հերթին հայտարարել է, որ համակարգի աշխատանքը սահմանափակել կարող է միայն Պենտագոնը։