ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են նախարարությունից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման հետ կապված ընթացակարգերին։
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։




























