Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում մարզական պարապմունքի ընթացքում ցուցադրել է ձեռնամարտի հմտություններ, հայտնում է «Пул Первого» թելեգրամյան ալիքը։
Հնարքներից մեկի մշակման ժամանակ Լուկաշենկոն մոտեցել է հրահանգչին, որից հետո ցույց է տվել զինված հակառակորդի դեմ պայքարի եղանակը։
«Ես ուշադիր հետևում էի [մարզմանը], նրանց սովորեցրու պաշտպանվել դանակով ներքևից հարվածի դեմ։ Եթե նա աջ ձեռքով ներքևից հարվածում է, բռնում ես, ոլորում ես ձեռքը, և վերջ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն պարբերաբար ցուցադրում է իր նվիրվածությունը սպորտային կենսակերպին՝ դահուկային զբոսանքներ է անում, մասնակցում է հոկեյի հանդիպումների։ Նրա ավագ որդին՝ Վիկտոր Լուկաշենկոն, գլխավորում է Բելառուսի հոկեյի ֆեդերացիան և Ազգային օլիմպիական կոմիտեն։





























