ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար տեսնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովում, որը դեկտեմբերին կանցկացվի Մայամիում։
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը նշել է, որ չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահը պատրաստվում է մասնակցել հանդիպմանը։
«Չգիտեմ՝ նա կգա, թե ոչ։ Բայց ես, անկասկած, ուրախ կլինեի նրան տեսնել», — լրագրողներին հոկտեմբերի 16-ին ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը Պուտինին հրավիրել էր մասնակցելու գագաթնաժողովին։ Սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել էր, որ Վաշինգտոնը հրավեր է ուղարկել ռուս առաջնորդին՝ հույս հայտնելով, որ նա կընդունի այն։
Ռուբիոյի խոսքով՝ հանդիպումը կարող էր հնարավորություն դառնալ, որպեսզի Պուտինը շփվի ոչ միայն Թրամփի, այլև այլ համաշխարհային առաջնորդների հետ։
G20-ի գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերին՝ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշումը դեռ չի հայտարարվել։





























