Իրանը հաջող կերպով իրականացրել է երկաստիճան Sejjil-2 հրթիռի փորձարկումը, որն ընդունակ է նպատակակետին հարվածել 2.5-3 հազար կմ հեռավորությունից, հայտնում է PressTv-ն։

Աղբյուրի տվյալներով, դեռեւս մայիսին Իրանն իրականացրել է երկաստիճան Sejjil-2 հրթիռի առաջնային տարբերակի փորձարկումը։ Հրթիռը, ինչպես հայտնում է պաշտոնական Թեհրանը, տարածաշրջանային անվտանգության համար որեւէ վտանգ չի ներկայացնում։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ եթե հրթիռի գործարկումը հաջողությամբ իրագործվի, դա թույլ կտա Թեհրանին լուրջ քայլ անել հրթիռի զանգվածային արտադրության ճանապարհին։