ՀՀ պետական եկամուտների կոմիտեին լրացուցիչ 2 մլրդ դրամ (մոտ 5,5 մլն դոլար՝ խմբ.) է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։
Միջոցները կուղղվեն մինչև 2026 թվականի ավարտը հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարված տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձի գործընթացի իրականացմանը։



























