Առաջիկայում Հայաստանի առանց այն էլ խելքից դուրս շատ կուսակցությունները կավելանան եւս մեկով:

NEWS.am-ի տեղեկություններով, կուսակցաշինության գործում իր ավանդն է ուզում ներդնել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը եւ նոր կուսակցություն հիմնել: Ընդ որում, հավաստի աղբյուրների համաձայն, այդ նոր կուակցությունը կարող են գլխավորել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կամ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Վերջինիս թեկնածությանը կտրուկ դեմ է արտահայտվում, սակայն, Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, Օսկանյանն ու Թորոսյանը համարվում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը նախապատրաստող գործիչներ, եւ Բեգլարյանի կողմից նոր կուսակցության ստեղծումը նպատակ ունի հետագայում իրեն ապահովագրել Ռոբերտ Քոչարյանի հարձակումներից: