Քաղաքական խնդիրների լուծումը բռնի միջոցներով, ինչպիսին է, օրինակ, կուսակցության փակումը, հղի է վտանգավոր հետեւանքներով, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ստրատեգիա» հումանիտար-քաղաքագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը՝ մեկնաբանելով Թուրքիայում «Ժողովրդավարական հասարակություն» քրդական կուսակցության փակումը:

Նա ընդգծեց, որ քաղաքական խնդիրները պետք է միշտ լուծել քաղաքական միջոցներով, այլապես հետեւանքները կարող են դուրս գալ օրինաչափության եւ օրենքի շրջանակներից, երբեմն էլ ունենալ ուժային դրսեւորումներ: «Եթե ժողովուրդը դուրդ չի գալիս, չի կարելի լուծել խնդիրները՝ ոչնչացնելով նրան: Փառք Աստծո, այժմ այն ժամանակները չեն: Այդպես վարվում էին Ստալինի ժամանակներում, այսօր քաղաքակիրթ երկրները պետք է խնդիրների լուծման քաղաքակիրթ միջոցներ գտնեն»,- ասաց Սունգուրովը:

Նշենք, որ օրերս Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Ժողովրդավարական հասարակություն» քրդական կուսակցության փակման վերաբերյալ, ինչի արդյունքում քրդական բնակչությունը բողոքի ալիք բարձրացրեց՝ արյունալի բախումների գնալով ոստիկանության հետ: Իսկ կուսակցության պատգամավորները վայր դրեցին մանդատները: