Գերմանիայի Քյոլն քաղաքում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Եվրոպայի հայերի համագումար»-ի ընդհանուր ժողովը: Համաժողովում մասնակցել են Եվրոպական երկրներից ժամանած կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ եւ անհատ անդամներ: Համագումարը քննարկել է ԵՀՀ-ի կանոնադրական եւ կազմակերպչական հարցերը, հաստատել առաջարկված համապատասխան լուծումներն ու կառույցային բարեփոխումները:
Համագումարը հինգ հիմնական եւ երկու անձնափոխանորդ կազմով ընտրել է նոր Գերագույն խորհուրդ` Կարո Հակոբյանի նախագահությամբ, Գերագույն խորհուրդը ղեկավարելու է ԵՀՀ-ի ապագա գործունեությունը: Ընտրվել են տեղական եւ աշխատանքային հանձնախմբեր եւ մարմիններ:
Ընդհանուր ժողովը քննարկել է Սփյուռքահայության` հատկապես Եվրոպական մայրցամաքում բնակվող հայության խնդիրները, հուզող հարցերն ու առկա մարտահրավերները:
Համագումարը ողջ հայ ժողովրդի ազգային շահերին վերաբերող Հայաստանի Հանրապետության որդեգրած արտաքին քաղաքականության մասին հայտնել է իր լուրջ մտահոգությունները:



























