Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարահարձակողական սպառազինությունների պայմանագրի շուրջ բանակցությունները վերջին օրերին դանդաղել են ամերիկյան կողմի պատճառով։ Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք դա պատճառաբանում են լրացուցիչ հրահանգներ ստանալու անհրաժեշտությամբ։ Սակայն առանցքային շատ հարցեր արդեն իսկ համաձայնեցված են։ Գլխավորը՝ չթաքցնել այն, ինչ պայմանավորված է»,- Լավրովի խոսքերը մեջբերում է «Վեստին»։
Նա նշել է, թե պետք է ազատվել ավելորդ կասկածամտությունից։
Լավրովը նաեւ ընդգծել է, որ նոր պայմանագիր հազիվ թե ստորագրվի, ինչը, արտգործնախարարի խոսքերով, պայմանավորված է նաեւ տեխնիկական պատճառներով։




























