Քաղաքաշինության նախարարի պորտֆելն ամենայն հավանակնությամբ, կտրվի «Օրինաց երկիր» կուսակցությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

«Պորտֆելը, միգուցե տան, բայց այս պահին ես Վանաձորում եմ եւ վերջին տեղեկություններին չեմ տիրապետում, հետեւաբար չգիտեմ, թե ում կառաջարկվի նախարարի պաշտոնը:  3 նախարարական պորտֆել են մեզ տալու: Մերը պահպանելու ենք եւ, ըստ էության, քաղաքաշինությունը կավելանա»,- ավելացրեց Խաչիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե իրեն է առաջարկվել քաղաքաշինության նախարարի պորտֆելը, նա արձագանքեց. «Չէ, չէ դա սխալ ինֆորմացիա է: Մենք նման քննարկումներ պարզապես չենք արել»:

Հարցին, թե եթե այդ պաշտոնն իրեն առաջարկվի, ինքը կհրաժարվի՞, Խ. Հարությունյանը պատասխանեց. «Դե հիմա, եթե կուսակցոթյունը որոշի դա մի բան է, բայց կարծում եմ կուսակցությունը նման բան չի որոշի, որովհետեւ ես ավելի շատ հակված եմ աշխատելու պառլամենտում: 1- 2 օր սպասեք եւ ամեն ինչ պարզ կդառնա»: