Գարեգին Բ-ի օրհնությամբ, հունիսի 8-ին կմեկնարկի «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ եւ տարբեր թեմերում սպասավորող հոգեւորականներ պարբերաբար մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն կիրականացնեն հայաստանյան որեւէ թեմում:
Հունիսի 8-ին այս օրերին Մայր աթոռում անցկացվող միաբանական համագումարի առիթով տարբեր երկրներից ժամանած միաբաններ, ինչպես նաեւ մի շարք թեմերի եկեղեցականներ` ընդհանուր թվով շուրջ 130 հոգի կմեկնեն Արմավիրի թեմ:
Առավոտյան ժամը 9:30-ին ծրագրի մասնակից եկեղեցականները, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի Մրգաշատ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում կկատարեն միասնական աղոթք, որից հետո խմբերով կմեկնեն թեմի տարբեր բնակավայրեր, կլինեն եկեղեցիներում, ուսումնական-կրթական հաստատություններում եւ հիվանդանոցներում, կայցելեն ազատամարտիկների, կարիքավորների եւ հաշմանդամների ընտանիքներ:




























