Երեւանի քաղաքապետի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով սահմանվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույց.
Երկուշաբթի, ժամը 14:00-16:00. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան
ժամը 16:00-18:00. Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյան
Երեքշաբթի, ժամը 14:00-16:00. Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Օլգա Վարդանյան
ժամը 16:00-18:00. Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան
Չորեքշաբթի, ժամը 14:00-16:00. Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արման Եդոյան
ժամը 16:00-18:00. Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան
Հինգշաբթի, ժամը 14:00-16:00. Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյան, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյան
ժամը 16:00-18:00. Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյան
Ուրբաթ, ժամը 14:00-16:00. Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան
ժամը 16:00-18:00. Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժամումների մասով՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորած ստորաբաժանման ղեկավարը:




























