Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, երեկ կառավարության նիստում ներկայացնելով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, տպավորություն է ստեղծել, թե Հայաստանը երանելի վիճակում է Եվրոպայում ճգնաժամի ֆոնի վրա: Այդպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Բայց ընդամենը թվերի հետ են խաղում: Օրինակ` էներգետիկան զարգանում է հայ-իրանական համատեղ ծրագրերի հաշվին: Երբ թվերի մեջ խորանում ես` զարգացում չկա նույնիսկ այն ոլորտներում, որոնք կառավարությունը հայտարարել է որպես զարգացման գերակա ուղղություն` կոնյակագործություն, դեղագործություն, ճշգրիտ սարքաշինություն»,- ասաց Վ. Խաչատրյանը; Իսկ արդյունաբերության աճը նա պայմանավորեց հանքերի շահագործման ինտենսիվության աճով: