Անգլուհիներ Դորոթի Ռիչարդսն ու Մերջըրի Ռադդլը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենածեր զարմուհիներ: Նրանց ընդհանուր տարիքը 213 տարի 3 ամիս եւ 28 օր է: Դորոթին 180 տարեկան է, Մերջըրին` 105:
Դորոթին ծնվել է 1903 թվականի դեկտեմբերի 15-ին, երկու օր ավելի շուտ, քան Ռայթ եղբայրները օդ բարձրացան իրենց ինքնաթիռով: Զարմուհիներն այժմ ապրում են երկու տարբեր ծերանոցներում: Նրանք ռեկորդը նշել են թեյով եւ տորթով: Նրանք, ի դեպ, չէին հանդիպել երեք տարի եւ ուրախ էին կրկին իրար տեսնելու համար:




























