Չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսում է Միացյալ Նահանգների քաղաքական կուրսի փոփոխության մասին, նա գնում է նույն այն ուղով, ինչ իր նախորդը՝ Ջորդ Բուշը: Այդ մասին, ըստ PressTv-ի հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

ԻԻՀ նախագահի խոսքով, Օբամայի բոլոր նախաձեռնությունները գլոբալ փոփոխությունների վրա «պարզապես մնում են որպես խոսքեր»:

«Մինչ այժմ պարոն Օբաման խոսում է Վաշինգտնում փոփոխությունների մասին, բայց ԱՄՆ իրական քաղաքականությունը շատ քիչ է տարբերվում նախկինից»,- ասել է Ահմադինեջադը՝ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի հետ Կոպենհագենյան բանակցությունների կուլուարներում:

Ահմադինեջադը կարծում է, թե ԱՄՆ ներկայությունն այդ տարածաշրջանում ճգնաժամի հիմնական պատճառն է, որ այսօր նկատվում է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում եւ Պաղեստինում:

Նա նաեւ նկատեց, որ ամերիկյան զինծառայողները վերջնահաշվարկում կլքեն տարածաշրջանը՝ «խայտառակությամբ»: