«Ռեժիսորներ առանց սահմանների» Արեւելյան գործընկերության ծրագրի առաջին «Սցենարի զարգացման դասընթացը» կանցկացվի հունիսի 11-15-ին` Երեւանում: Ծրագիրը նախատեսված է սկսնակ սցենարի հեղինակների, ռեժիսորների եւ պրոդյուսերների համար եւ կընդգրկի լիամետրաժ խաղարկային ֆիլմերի նախագծեր: Դասընթացը կկատարելագործի մասնակիցների` սցենարի զարգացման ստեղծագործական հմտությունները, ինչպես նաեւ կծանոթացնի համաշխարհային կինոշուկայում այն առավել մրցունակ դարձնելու հիմնական սկզբունքներին:
Դասընթացին մրցութային կարգով մասնակցելու են հրավիրված 12 երիտասարդ կինոգործիչներ Հայաստանից (4 նախագիծ), Վրաստանից (4 նախագիծ), Ուկրաինայից (2 նախագիծ), Բելառուսից (1 նախագիծ), Մոլդովայից (1 նախագիծ): Դասընթացը կանցկացնեն MAIA (Իտալիա) ծրագրի բարձրակարգ դասավանդողները, ովքեր Եվրոպայի` ոլորտի բարձր վաստակ վայելող մասնագետներ են: Մասնավորապես, այս անգամ ծրագրում կդասավանդեն Քրիստիան Ռութը, Գրացիելլա Բիլդեշեյմը, Ջուլիա Ֆրեյդմանը: Ծրագիրը կացկացվի ԻՆՏԵՐՆՅՈՒՍ- Հայաստան գրասենյակում:
Նշենք, որ «Ռեժիսորներ առանց սահմանների» նոր ծրագիրը նախատեսված Արեւելյան գործընկերության երկրների կինոգործիչների համար եւ իրականացվում է ԵՄ աջակցությամբ:




























