Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը բնակչության գյուղատնտեսական կենդանիների եւ թռչունների հիվանդությունների դեմ պայքարի նպատակով պետական պատվերի շրջանակներում, անհատույց միջոցառումներ է իրականացնում:

Մասնավորապես, իրականացվում են հետեւյալ անասնաբուժական միջոցառումները.

1. Ախտորոշիչ միջոցառումներ`

ա) խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ,

բ) խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ հիվանդության նկատմամբ:

2. Պատվաստումներ (կանխարգելիչ միջոցառումներ)`

ա) դաբաղ հիվանդության նկատմամբ`

- խոշոր եղջերավոր կենդանիներին (տարեկան 2 անգամ),

- մանր եղջերավոր կենդանիներին (տարեկան 1 անգամ)

բ) սիբիրախտ հիվանդության նկատմամբ`

խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներին (տարեկան 1 անգամ)

գ) խշխշան պալար հիվանդության նկատմամբ`

- հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին (տարեկան 2 անգամ),

դ) պաստերելյոզ հիվանդության նկատմամբ`

- 6 ամսականից բարձր խոշոր եղջերավոր կենդանիներին (տարեկան 1 անգամ),

ե) մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ հիվանդության նկատմամբ`

- 6 ամսականից բարձր կենդանիներին (տարեկան 2 անգամ),

զ) խոզերի ժանտախտ հիվանդության նկատմամբ`

- բոլոր կենդանիներին (տարեկան 2 անգամ)

է) թռչունների կեղծ ժանտախտ հիվանդության նկատմամբ` - բոլորին (տարեկան 1 անգամ)