Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կնոջ հետ մոռացել են իրենց 8-ամյա դուստր Նենսիին Քադսդեն գյուղի գարեջրատան հասարակական զուգարանում:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին: Վարչապետն ընտանիքի եւ ընկերների հետ գնացել է ընթրելու Plough Inn գարեջրատանը:

Ընթրիքի ժամանակ Նենսին զուգարան է գնացել, իսկ Քեմերոնը չի նկատել դա, եւ ընտանիքի հետ որոշել է  գնալ գարեջրատնից:

Քաղաքական գործիչը թիկնապահների հետ նստել է մի մեքենա, իսկ նրա կին Սամանթան մյուս երեխաների` 22-ամյա Ֆլորենսի եւ 6-ամյա Արթուրի հետ նստել են այլ մեքենա: Սամանթան մտածել է, որ Նենսին գտնվում է հոր մեքենայում: Գարեջրատնից 4 կմ հեռանալով` ամուսինները նկատել են, որ աղջիկը չկա մեքենաներից ոչ մեկում եւ հետ են վերադարձել, գրում է  Sun թերթը:

«Գարեջրատան աշխատողներն աղջկան գտել էին զուգարանում եւ չէին իմացել` ինչ անել: Նրանք չէին կարող հենց այնպես զանգել Դեւիդ Քեմերոնին եւ ասել` «Դուք մոռացել եք ձեր աղջկան», - հրատարակչությանը պատմել է  Plough Inn ադմինիստրատորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: