Նապոլեոնի անգլերեն նամակը, գրված ուղղագրական կոպիտ սխալներով, Ֆրանսիայի աճուրդում վաճառվել է 325 հազար եվրոյով:
Արժեքավոր լոտի տեր է դարձել Նամակների եւ ձեռագրերի ֆրանսիական թանգարանը Փարիզում:
Ավելի վաղ Osenat աճուրդի տունը վաճառել էր Նապոլեոնի անգլերեն վարժությունների աշակերտական տետրերը ավելի քան 90 հազար եվրոյով, հաղորդում է polite.ru-ն:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, նամակը գրվել է 1816թ. Սուրբ Հեղինե կղզուց, եւ, ըստ էության, նամակ էլ չէ, այլ անգլերենի վարժություն: Գրեթե ամբողջ Եվրոպան նվաճած կայսր Նապոլեոնը այդպես էլ չկարողացավ նվաճել Անգլիան, ոչ էլ տիրապետել անգլերենին:




























