Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը Թորի բանտի ղեկավարին խնդրել է իր պալատ տեղափոխել ավագ որդուն` Ալյային: Նրա կրտսեր որդի Գամալն արդեն նախնական կալանքի խցից տեղափոխվել է Թոր բանտի հիվանդանոց:

Մուբարաքը խնդրանքը բացատրել է  մշտապես վատացող առողջությամբ եւ երկու որդիների մոտ գտնվելու ցանկությամբ: Ըստ Թորի հիվանդանոցի բուժանձնակազմի տեղեկության` Մուբարաքի  վիճակն արդեն մի քանի օր է «կայուն ծանր է» մնում: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, բժշկական հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ նրա մոտ ամեն րոպե կարող է ինսուլտ լինել: 

Նախկին նախագահի բարեկամները ՆԳՆ-ից թույլտվության են  ձգտում ավելի ժամանակակից հաստատություն նրա տեղափոխման համար, որտեղ անհրաժեշտ  բժշկական սարքերի միջոցով հնարավոր է կայունացնել նրա վիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին եգիպտական դատարանը Հոսնի Մուբարաքին մեղադրական դատավճիռ էր կայացրել 2011 թվականի հեղափոխական գարնան ժամանակ խաղաղ ցուցարարների հրաձգության գործով: Նախկին նախագահը դատապարտվել էր ցմահ բանտարկության եւ տեղափոխվել Թորի բանտ: Այդ նույն օրը նա սրտի կաթված էր ստացել: