«Առավոտը» ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ այսպես ասած «գոլդ» կաբինետները ՀՀԿ-ականներն իրենց են վերցրել, նրանց թողել են վատերը, փոքրերը:
«Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքը ամենաշատը փայփայում է: Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով: Հա, նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք՝ արդարությունը, ազատությունը, հոգեւոր արժեքները, սերը»:
Պարոն Զուրաբյանը չարձագանքեց այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին էլ է հասել այդ գոլդ կաբինետներից, ասում են՝ Տիգրան Արզաքանցյանի սենյակն է վերցրել:
Նախկին խորհրդարաններում պարբերաբար ձեռնամարտի տեսարանների ենք ականատես եղել: Հարցին՝ հաշվի առնելով, թե ուժեղ տղերք կան, կռված տղերք կան, բախումների պատրա՞ստ եք՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարատե պարապել եմ»: ՀԱԿ համակարգողը նաեւ ասաց, որ իրենց խմբակցությանը դեռ մեքենա չեն տրամադրել»:



























