Վրացի երեք անչափահասները, որոնք ձերբակալվել էին նոյեմբերի սկզբին, Հարավային Օսիայի տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին հանձնվել են հարազատներին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Լեվան Խմիադաշվիլիի, Վիկտոր Բիչուկուրիի եւ Գեորգի Արչվաձեի ներման հրամանագիրը ստորագրել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին:
Հանձնմանը մասնակցել են հարավօսական, ռուսաստանյան եւ վրացական կողմերի ներկայացուցիչները:
Ինչպես հայտարարել է Կոկոյտին՝ «Արդար Վրաստանի համար» կոսւակցության նախագահ Զուրաբ Նողայդելիի հետ հանդիպմանը, դատապարտյալների ազատ արձակումը բարի կամքի դրսեւորում է:
Իր հերթին Նողայդելին հայտնել է, որ մինչեւ Նոր տարի իրեն կհաջողվի լուծել Վրաստանում պահվող հարավօսական քաղաքացիների ճակատագիրը:
Հիշեցնենք, որ չորս վրացի անչափահասներ ձերբակալվել էին՝ Հարավային Օսիայի սահմանն ապօրինաբար հատելու համար: Նրանցից երկուսը դատապարտվել էին պայմանական ազատազրկման, իսկ երկուսը՝ մեկ տարվա ազատազրկման:




























