Այսօր` հունիսի 14-ի գիշերը, Դուշանբեում սպանվել է Տաջիկստանի նախագահի մոտ ազգականը:

Երկրի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ հարձակում է կատարվել նախագահ Էմոմալի Ռահմոնի քրոջ ամուսնու` Մումին Սաֆարովի վրա: Սաֆարովի վրա կրակել են հինգ անգամ, այդ թվում` ստուգիչ կրակոց արձակել գլխին:
Սաֆարովը  «Տաջիկլես» ձեռնարկության տնօրենն էր, գրում է gazeta.ru-ն:

«Ավեստա»-ն հաղորդում է, որ երկրի  ուժային եւ իրավապահ  գերատեսչությունների բանակային վիճակի են բերվել:

 Central Asian News-ի տվյալներով, Հանրապետության ՆԳՆ-ի ղեկավար Ռամազոն Ռահիմովը, որը նախագահին ուղեկցում էր Սողդի շրջան կատարած այցի ընթացքում, միջադեպի կապակցությամբ վերադարձել է Դուշանբե: