Լոռիի մարզում, հունիսի 13-ին, ժամը 14.00-ին գրություն է ստացվել, որ Խնկոյան գյուղի ցանքատարածությունները ոռոգելու նպատակով կառուցված 10000 քմ մակերեսով ջրավազանի պատնեշը գտնվում է վթարային վիճակում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ 120x85x1,5 մ չափի ջրավազանը դատարկ է, իսկ մոտ 10 մ երկարությամբ պատնեշը  գտնվում է վթարային վիճակում:

Ջրավազանի պատնեշի վթարային վիճակի վերաբերյալ տեղեկացրել են մարզպետարան: