Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին ՌԱՊՍԻ գործակալությանը հայտնել է, որ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը չի դիմել իրեն` ռեփեր Տիմատիի դեմ պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցի վերաբերյալ. «Ես այդ մասին չեմ լսել, Ֆիլիպ Բեդրոսովիչն ինձ չի դիմել»:

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով փաստաբանին, հայտնել էին, որ Կիրկորովը Տիմատիի հետ հարցերը լուծելու է դատարանում:

Նշենք, որ երկու կատարողների ինտերնետ-պատերազմը ձգվում է արդեն երկրորդ շաբաթը: