Կոպենհագենյան Գյուլ-Պերես հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել կայցելի եթե Իսրայելը քայլեր իրականացնի Գազայի հատվածում իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gazetevatan կայքէջը՝ վկայակոչելով իսրայելական «Հաարեց» թերթը։

Դեկտեմբերի 18-ին Կոպենհագենում հանդիպել են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը։ Հանդիպման ժամանակ Իսրայելի նախագահը իր թուրք գործընկերոջը հրավիրել է Իսրայել, սակայն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը համաձայնվել է ընդունել հրավերը միայն այն պայմանով, որ Իսրայելը Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու քայլեր ձեռնարկի։

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իսրայելի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, թե հանդիպումը անցել է դրական եւ բարեկամական մթնոլորտում: Gercekgundem կայքէջի փոխանցմամբ՝ Իսրայելական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահը ընդունել է Շիմոն Պերեսի հրավերը` այցելել Իսրայել: Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել Իսրայելի եւ նրա հարեւանների միջեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: