Երեկ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ վերջին ժամանակներս ուղիղ շփում չունի։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ընդգրկված չլինելով ԲՀԿ խմբակցության մեջ՝ ես այժմ կարող եմ լիարժեք չեզոքության եւ անկողմնակալության դիրքերից մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Ես այդ կուսակցության հետ որեւէ ընդհանուր ծրագիր չունեմ: Գոնե այս փուլում հակված չեմ զբաղվելու ներկուսակցական հարցերի քննարկմամբ: Ավելի շատ հետաքրքրված եմ աշխարհաքաղաքական զարգացումներով: Սպասում ենք աշնանը՝ նախագահական ընտրություններից առաջ Քաղաքագետների միության կողմից կատարվելիք աշխատանքները սկսելուն»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ հատուկ շփումներ չունի ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ քաղաքական որեւէ ուժի հետ»,- գրում է «Ժամանակը»: