Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն, որը 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ինքնասպանության փորձ է կատարել։
61-ամյա Նեստասեն շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր  Բուխարեստի հիվանդանոց իր նստավայրից։ Քաղաքագետն անգիտակից վիճակում է եղել, իսկ նրա վզին տեսանելի է եղել բժշկական  վիրակապ։ Ենթադրվում է, որ Նեստասեն փորձել է կրակել իրեն, եւ փամփուշտը վզին է  դիպել, հայտնում է  «ayf»-ը։

Նեստասեն Ռումինիայի կառավարության ղեկավարն է եղել 2000-2004 թթ.։ Դեպքը տեղի է ունեցել նրա 62-ամյակի նախօրեին։
2012 թվականի հունվարին Ռումինիայի Գերագույն վճռաբեկ դատարանը նախկին վարչապետին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքով։